News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքները, որոնք նախանշված են սեպտեմբերի 26-ին, կհրապարակվեն մինչեւ հոկտեմբերի 21-ը: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է երկրի ԿԸՀ-ի նիստում:

Նիստի ընթացքում հաստատվել է հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների եւ քվեարկության անցկացման գործողությունների ծրագիրը: Exit-poll անցկացնելու ցանկություն ունեցող քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչեւ սեպտեմբերի 6-ը:

Քվեարկության օրը ԿԸՀ-ն օրվա ընթացքում 5 անգամ ընտրողների մասնակցության մասին տեղեկություններ կհրապարակի:

ԿԸՀ նիստի ընթացքում նաեւ փորձագիտական եւ աշխատանքային խմբեր են ստեղծվել՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ընտրելու իրավունքի խախտմանն ուղղված գործողությունների շուրջ բողոքները քննելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ