News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատարանը վերջնականապես հանել է անցյալ տարվա ապրիլին աֆրոամերիացի Ֆրեդի Գրեյի սպանության գործով Բալթիմորի ոստիկանության աշխատակիցներին առաջադրված բոլոր մեղադրանքները:

BBC-ի հաղորդմամբ՝ երեք կասկածյալներին՝ Գարեթ Միլլերին, Ուիլյամ Փորթերին եւ Ալիսիա Ուայթին բռնության, կարգապահության խախտման եւ սպառնալիքների մեղադրանքներ էին սպառնում, սակայն դատարանը փոխել է վճիռը:

Մեղադրող կողմը պնդում էր, որ Միլլերն ապօրինաբար է Գրեյին ձերբակալել, երբ նա փախել է պարեկից, եւ հանցավոր անփութություն է ցուցաբերել, երբ վիրավոր Գրեյի համար բուժօգնություն չի կանչել:

Նախկին բազմիցս դատապարտված Ֆրեդի Գրեյը մահացել է անցյալ տարվա ապրիլի 19-ին, ձերբակալությունից հետո ստացած ողնաշարի վնասվածքի արդյունքում: Նրա մահվան գործով մեղադրանք էր առաջադրվել 6 ոստիկանի՝ երեք սպիտակամորթ եւ 3 սեւամորթ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ