News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի շրջանային դատարանը 35 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակել երկրի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ իրականացրած Ջոն Հինքլի-կրտսերին:

Ըստ Reuters-ի՝ դատավորը վճռել է, որ Հինքլին այլեւս վտանգ չի ներկայացնում իր կամ այլ անձանց համար եւ կարող է ազատ արձակվել Վաշինգտոնի հոգեբուժական կլինիկայից:

Նշենք, որ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձն իրականացվել է 1981 թվականին, ինչի հետեւանքով նախագահը վիրավորվել է, տուժել են նաեւ նրա մամուլի քարտուղարն ու հատուկ ծառայության գործակալը: Հինքլին իր քայլը բացատրել է դերասանուհի Ջուդի Ֆոսթերի վրա տպավորություն գործելու ցանկությամբ: Նրան անմեղսունակ են ճանաչել եւ հոգեբուժարան տեղափոխել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ