News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը:

Հ. Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել է «Նոյյան Տապանի» կողմից 1993 թ.-ից հրատարակվող «The Noyan Tapan Highlights» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նա նաեւ եղել է Շվեդիայում հրատարակվող «Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ամսագրի ներկայացուցիչը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում:

Հ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում եւ ուներ կենսաբանության գիտությունների թեկնածուի աստիճան:

Խաչատրյանը կանգնած է եղել «Նոյյան Տապան»-ի ստեղծման հիմքերում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում էին Հայաստանի ներքաղաքական խնդիրները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, Հայաստանի տնտեսական վիճակը եւ բարեփոխումները:

Հակամարտությունների լուծման վերաբերյալ Հ. Խաչատրյանի առավել հայտնի աշխատանքներից է ադրբեջանցի փորձագետ Ալի Աբասովի հետ համահեղինակած «Ղարաբաղյան հակամարտություն: Լուծման տարբերակները. գաղափարներ եւ իրականություն» գիրքը: Գիրքը ունեցել է երկու հրատարակություն եւ թարգմանվել է չորս լեզուներով:

Հ. Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը 18.00-ին, Արտաշիսյան 46/1 հասցեում գտնվող սգո սրահում: Վերջին հրաժեշտը կլինի հուլիսի 29-ին, ժամը 13.00-ին, նույն վայրից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ