News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել կոտրել իր մրցակցի՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

«Ռուսաստան, եթե լսում եք ինձ, հույս ունեմ, որ կկարողանաք հայտնաբերել 30 հազար անհետացած նամակները: Կարծում եմ՝ դրա համար կպարգեւատրվեք մեր մամուլի կողմից»,- Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թրամփը:

Դրանից հետո նա կրկնել իր Twitter-ում արած կոչը: «Եթե Ռուսաստանը կամ ցանկացած այլ երկիր կամ անձ տիրապետում է Հիլարի Քլինթոնի՝ ապօրինաբար ջնջված 33 հազար նամակներին, հավանաբար պետք է դրանք կիսի ՀԴԲ-ի հետ»,- գրել է միլիարդատերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ