News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած  «Սասնա ծռեր» զինված խումբը քիչ առաջ ազատ է արձակել հուլիսի 27-ի լուսադեմից  ՊՊԾ տարածքում գտնվող բուժակ Դավիթ Տոնոյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն՝ բժիշկների պատանդ են պահում «Սասնա ծռեր» խմբի անդամաները։ Իսկ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ  Ալեք Ենիգոմշյանը պնդում է, որ նրանք պատանդներ չեն, եւ «Սասնա ծռեր» խումբը պատրաստ է նրանց բաց թողնել, եթե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ փոխարինող բժիշկների խումբ այցելի՝ ՊՊԾ գնդի տարածք։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ