News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիական Էսեքս կոմսությունում աճուրդի կհանվեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հեղինակած նկարները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Քեոփսի բուրգը Կահիրեում» եւ «Տեսարան Վենետիկի ամբարտակից» նկարները՝ Մայամի-բիչի տեսարաններով, յուղաներկով են արված: Առաջինը գնահատվում է 711 հազար եվրո, երկրորդը՝ 237 հազար: Սակայն ստապվում է, որ դրանք կվաճառվեն ավելի մեծ գումարով:

Իր կյանքի ընթացքում Չերչիլը 500 նկար է ստեղծել: Ամենաթանկ կտավը՝ «Ոսկե ձկնիկներով լճակը Չարթվելում», 2014 թվականին վաճառվել է 2.1 մլն եվրոյով:

Չարթվելը Քենթ կոմսությունում գտնվող Չերչիլների ընտանիքի կալվածքն է: Այնտեղ արվեստանոցում մինչեւ հիմա պահպանվում է ժամանակակից մեծագույն քաղաքական գործիչներից մեկի աշխատանքների մեծ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ