News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խորենացի փողոցում ավարտվեց նստացույցը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ցուցարարների վերջնաժամկետը (12։30-ը-խմբ.) լրանալուն պես ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը եկավ, ասաց, որ բերման ենթարկվածների մեծ մասը ազատ է արձակվել, մի մասին էլ հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննում են, եւ նրանք էլ ազատ կարձակվեն, բացի մեղադրյալներից։ Հավաքվածները սուլոցներով ընդունեցին նրա հայտարարությունը։

Մոտ 10 րոպե անց նույն փոխգնդապետը կոչ արեց դադարեցնել հավաքը։ Այս կոչն էլ ընդունվեց սուլոցներով։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը հայտարարեց, որ պայքարը շարունակում են։ Նա նշեց, որ նստացույցը շարունակում են տեղում։ Ըստ Աղլամազյանի, իրենք հետագա գործողությունների մի քանի տարբերակներ ունեն՝ ճեղքել ոստիկանական շղթան կամ մնալ Խորենացու փողոցում։ Նրա ձեռքից բառացիորեն փորձում էին խլել բարձրախոսը, նույնիսկ հրեցին եւ հեռացրին շարքերից։

Մի խումբ երիտասարդներ առանձնացան, որոշում կայացրեցին, եւ հայտարարեցին, որ նստացույցն ավարտվում է, հավաքվում են հուլիսի 28-ի երեկոյան, Ազատության հրապարակում։ 

Նշենք, որ քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռերի ապստամբների պահանջներին: Հնարավոր անհարկի սադրանքներից , առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին: Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ