News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

«Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա»,-նշել է նա:

Վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունը հաղթահարելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել տնտեսական խնդիրները եւ նվազեցնել կոռուպցիայի աստիճանը երկրում. «Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է տնտեսության զարգացումն ու հնարավորությունների ստեղծումը: Ինձ համար սարսափեցնող է անկախությունից ի վեր Հայաստանը լքած բնակչության թիվը. Նրանք չէին լքի հայրենիքը, եթե Հայաստանի ներսում հույս տեսնեին»:

Ցավոք, նշում է Մայքլ Ռուբինը, դրա փոխարեն իշխանություններն ավանդաբար փորձում են երկրի ներսում կատարվող իրադարձություններից շեղել քաղաքացիների ուշադրությունը սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների վրա.

«Շատ լավ է քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչումը, սակայն, դա չի փոխարինում կառավարության մյուս պարտականություններին»:

Այս պարագայում, Հայաստանի իշխանությունները ցանկության եւ իրական քայլերի դեպքում կարող են օգնություն ակնկալել Արեւմուտքից՝ երկրում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության խորացման գործում, համոզված է Ռազմավարական երկխոսության ինստիտուտի վերլուծաբան Ջեֆրի Գեդմինը.

«Կարծում եմ, Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանում ինչպես եւ ամբողջ տարածաշրջանում կայունություն եւ հավասարակշռություն ստեղծել, կայունություն՝ առանց ավտորիտար իշխանության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ