News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներքին Սաքսոնիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Հիլդեսհայմ քաղաքի մուսուլման–սալաֆիներին պատկանող հաստատություններում, հայտնում է Der Spiegel–ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ–ն։

Խոսքը Deutschsprachiger Islamkreis Hildesheim (DIK) միավորման 8 առաջնորդների մասին է, որոնք քարոզներ, սեմինարներ եւ դասախոսություններ են կարդում՝ չափավոր մուսուլմանների շրջանում անհավատների նկատմամաբ ատելություն քարոզելով։

«Մի քանի ամիս տեւած պատրաստություններից հետո մենք այդ խուզարկություններով կարեւոր քայլ ենք կատարել այդ հանրույթն արգելելու համար»,– ասել է Ներքին Սաքսոնիայի ՆԳ նախարար Բորիս Պիստորիուսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ