News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը կցանկանար ԱՄՆ նոր նախագահ տեսնել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է The Washington Post–ը։

Այս մասին թերթին տված հարցազրույցում ասել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որն այս գարնանը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Ես խոսել եմ Իսրայելի կառավարության անդամների հետ։ Ես գիտեմ, թե ում են ուզում նրանք ուզում տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Դա Հիլարի Քլինթոնը չէ»,– ասել է Ջուլիանին։

Նրա խոսքով՝ Իսրայելում մտահոգված են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիկարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Վաշինգթոնը Իսրայելի համար անցանկալի քաղաքականություն կվարի՝ օրինակ, կոչ անելով վերագործարկել իսրայելա–պաղեստինյան խաղաղ գործընթացը։

«Նրանք հասկանում են, որ Դոնալդ Թրամփը կարող է խոսել իսլամական ահաբեկչության մասին եւ կարող է հակազդել դրան։ Այդպիսով՝ անկասկած, նա Իսրայելի համար ավելի լավ տարբերակ կլիներ, քան Հիլարին»,– ասել է նախկին քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ