News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում 2014–ին սկսված քաղաքացիական հասարակության դեմ հալածանքները 2015-ին ավելի են սաստկացել։ Կառավարությունը ճնշել է քննադատական ձայները եւ քրեական գործեր հարուցելու, տուգանքների, խուզարկումների, արտասահման ելքի արգելքի, բանկային հաշիվների կալանքի ճանապարհով։ Այս մասին ասված է USAID –ի պատրաստած «Ադրբեջան. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն զարգացում 2015» զեկույցում, փոխանցում է contact.az–ը։

Զեկույցի համաձայն՝ շատ ՀԿ–ներ ստիպված են եղել սահմանափակել իրենց գործունեությունը, գրաքննադատություն սահմանել՝ սահմանափակելով հանրային  դատապաշտպանության աշխատանքը։ Որպես հետեւանք՝ 2015–ի ապրիլին Ադրբեջանի կարգավիճակը Արդյունահանման ոլորտի թափանցիկության միջազգային նախաձեռնությունում անկում է գրանցել՝ լիիրավ անդամից իջնելով թեկնածուի կարգավիճակի։  Քաղաքացիական հասարակության մթնոլորտի վատթարացումը տեղի է ունեցել նավթի գների անկման ֆոնին եւ տնտեսական անկման ու դեվալվացիայի պատճառ է դարձել։ Խորհրդարանական ընտրությունները բոյկոտել է ընդդիմության մի մասը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի՝ մշտադիտարկումից հրաժարվելու ֆոնին։

ՀԿ–ների «իրավական միջավայրի» վարկանիշը, 2013–ի  հետ համեմատած, վատթարացել է՝ 7-բալանոց համակարգում  5.6 բալից իջնելով 6.4–ի։ Հիմնական խնդիրների թվում են ՀԿ–ների գրանցումն անհիմն մերժելու պրակտիկան, Կառավարության նոր օրենքները, որոնք բարդացնում են արտասահմանյան դոնորների աշխատանքը։ Նվազել է նաեւ «կազմակերպչական հնարավորություններ» չափանիշի վարկանիշը՝ 5.7, «ֆինանսական հնարավորությունները»՝ 6.3։ Դա պայմանավորված է երկրից մի քանի միջազգային կառույցների հեռանալու հանգամանքով։  Ադրբեջանից ստիպված հեռացել են Oxfam, Counterpart İnternational, World Vision եւ Save the Children կազմակերպությունները։ Տեղական շատ ՀԿ–ներ դադարեցրել են գործունեությունը դրամաշնորհներ ստանալու փաստացի արգելքի պատճառով։

Դրանով նվազել է «հանրային դատապաշտպանության» վարկանիշը՝ կազմելով 5.9։ Նույն պատճառով կրճատվել են ՀԿ–ների «Հանրային ծառայությունների» ծավալը՝ 5.9։ Վատացել է «Ենթակառուցվածք» ցուցանիշը՝ 5.5։ Սահմանափակ ֆինանսական ռեսուրսների պատճառով փակվել են տարածաշրջանային ինտերնետ կենտրոնները։

ՀԿ–ների եւ լրատվամիջոցների շուրջ ստեղծված վիճակը վատթարացրել է քաղաքացիական հասարակության վարկանիշը՝ 5.7։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ