News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հուլիսի 26-ին կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա կինը «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

«Ծննդկանը միացված էր արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր, ծայրահեղ ծանր վիճակում: Մեզ մոտ տեղափոխվել է առավոտյան ժամը 09:00-ին եւ 14:30-ին մահացել է»,- ասաց Սուրեն Մակարյանը:

Ըստ բաժնի վարիչի՝ ծննդկանն ունեցել է արյան կորուստ: Սակայն թե ինչն է եղել վիճակի վատթարացման պատճառը, Սուրեն Մակարյանը խորհուրդ տվեց ճշտել նրանցից, որոնք վիրահատությունը կատարել են: Ի դեպ, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատան վարիչ Վարդան Ռափյանն էլ նախօրեին հորդորեց մանրամասներ ճշտել այն հիվանդանոցից, որտեղ ծննդկանը մահացել է

Նշենք, որ կնոջ առաջին ծննդաբերությունն էր: Երեխայի վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Աբրահամյան
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության...
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղել. փրկարարները նրան պատուհանից դուրս են բերել
Մարտի 19-ին, ժամը 12:03-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-ն. կա 1 զոհ. բժիշկները պայքարում են 3 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի19-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված...
Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը. Փրկարարները մասնատել են ծառը
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ