Indigo Airlines ավիաընկերության օդանավը արտահերթ վայրէջք է կատարում Հնդկաստանի Մումբայ քաղաքում ուղեւորի պատճառով, որը սկսել էր իսլամիստական կարգախոսներ վանկարկել, հայտնում է Times now–ի Թվիթերը։
Հաղորդվում է, որ օդանավը Դուբայից մեկնում էր Կոչի։
Ուղեւորը «Իսլամական պետության» կարգախոսներ էր բացականչել։