News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի ՆԳՆ-ն ուժեղացնում է եկեղեցիների եւ լողափերի հսկողությունը Ֆրանսիայում ահաբեկչություններից հետո անվտանգության ուժեղացման շրջանակում, փոխանցում է Stampa-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ գերատեսչությունը հատուկ կարգադրություն է արել եկեղեցիների եւ զբոսաշրջային վայրերի, գլխավորապես լողափերի, նաեւ դպրոցների, մշակութային եւ կրթական կենտրոնների նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու մասին: Բացի այդ, քաղաքների պրեֆեկտները կարգադրություն են ստացել ներկայացնելու մարդկանց կուտակման վայրերի՝ կինոթատրոնների, թատրոնների, հրապարակների եւ առեւտրի կենտրոնների մանրամասն ցանկ, ինչպես նաեւ այդ կառույցների հատակագծերը՝ հնարավոր ահաբեկիչների փախուստի երթուղին որոշելու համար, նաեւ  ուղղաթիռների վայրէջքների տարածքները եւ շտապօգնության մեքենաների համար մուտքերը:

Իտալական իշխանությունները նաեւ միջոցառումներ են անցկացնում ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար: Այդ աշխատանքի ամենակարեւոր ուղղություններից մեկը բանտերի մոնիտորինգն է, որոնց ներսում կարող են տարածվել ծայրահեղականությունն ու արմատականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ