News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Նա այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:

Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ ու խախտումներ է թույլ տվել  եւ ինքը դիմել է օմբուդսմենին եւ այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

Ենիգոմշյանը նախօրեին բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ԱԱԾ գունդը գրավելուց հետո Ենիգոմշյանը հանդիպել էր Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ մասնակցում էր իշխանությունների հետ ընթացող բանակցություններին:

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի անդամ է, նա նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է: 1980թ. Ժնեւում նրա ձեռքին նռնակ է պայթել, որի հետեւանքով կտրվել է ձեռքը եւ կորցրել է տեսողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ