News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամռանը մարդիկ ավելի քիչ են քնում, քան ձմռանը: Թե ինչու է այդպես՝ պարզել են բրիտանացի գիտնականները:

Մասնագետների խոսքով՝ ամռանը քնի հետ կապված խնդիրները պայմանավորված են շոգով: Արդյունքում՝ ամռանը մարդիկ 2 ժամ պակաս են քնում, քան ձմռանը: Դրանից բացի, քնի տեւողության վրա բացասական ազդեցություն են ունենում միջատները, ինչպես նաեւ մինչ ուշ գիշեր կազմակերպվող երեկույթները՝ ալկոհոլի օգտագործմամբ:

Գիտնականները հարցում են անցկացրել, որին մասնակցել է 2 հազար մարդ: Բոլոր մասնակիցներին հարց է տրվել՝ ամռանը քնի հետ կապված խնդիրներ ունե՞ն: Պարզվել է, որ ամռանը մարդիկ 5,5 ժամի կարգի են քնում, այնինչ ձմռանը՝  7,5:

Հանգստի համար չօգտագործած ժամանակը ոմանք փորձում են փոխհատուցել ցերեկային քնով, իսկ ոմանք էներգետիկ ըմպելիքներ եւ սննդային հավելուկներ օգտագործելով, փոխանցում է Informing-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ