Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 08.52-ին տեղեկություն է ստացվել, որ ս/թ հուլիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 34 DQ 308 (վարորդ՝ 18-ամյա Հ. Ա.) եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 19 LL 285 համարանիշների (վարորդ՝ 64-ամյա Ս. Գ.) ավտոմեքենաները, որոնք մոտ 3 մետր սահելով՝ հայտնվել են փոսում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ն եւ Ս. Գ.-ն հոսպիտալացվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: