News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախօրեին ՀՀ ոստիկանության գործողությունները Խորենացի փողոցում բացարձակապես անմիտ ու անօրինական էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե լսենք ոստիկանության պարզաբանումները, նրանք ասել են, թե իբր կասկածներ ունեն, որ մարդկանց մոտ զենք կա. «Այսինքն այդպես կարելի է բերման ենթարկել փողոցում գտնվող ցանկացած մարդու: Տպավորություն էր, որ մենք գտնվում ենք Թուրքիայում, որտեղ հեղաշրջման փորձ է կատարվել եւ ձերբակալվել 13 հազար մարդ: Սա ամենասխալ եւ ամենավտանգավոր քաղաքական գիծն է, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները»,-ընդգծել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պարտավոր են հաշվետու լինել սեփական ժողովրդին, քանի որ ժողովուրդը ներքին լուրջ ու արմատական փոփոխություններ անցկացնելու պահանջ է դրել իշխանությունների առջեւ: «Իսկ հասարակական կարծիքն այսօր հանգում է հետեւյալին. Իշխանությունները չեն լուծել ներքին խնդիրները»,-ամփոփել է ՀԴԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության աշխատակիցները հուլիսի 27-ին Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմթիվ քաղաքացիների՝ ձգտելով թույլ չտալ այնտեղ հանրահավաք անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ