News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գնդում փակված մարդկանց ընտանիքների, հարազատների ուղղակի ահաբեկումը պետական ահաբեկչություն է:  Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ցավոք այս ամենը բացի պետական ահաբեկչությունից այլ բան անվանել չեմ կարող: Բացի այդ հանրությանն այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ ոստիկանապետը որեւէ ձեւով զգաստացվել է, էլ չասեմ, թե այդպիսի բաների համար ուղղակի մարդուն պետք է աշխատանքից հանեն»,-ասաց ազգագրագետը:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ հուլիսի 27-ին Երեւանի Խորենացի փողոցից քաղաքացիներին մասսայաբար բերման ենթարկելը մեկ անգամ եւս ապացուցեց, որ տեռորի միջոցով հանրության վրա ճնշում է գործադրվում. «Ես շարունակում եմ հիանալ եւ զարմանալ մեր հանրային վարքի ինքնազսպման վարքի փնտրտուքների վրա: Մենք գործ ունենք բացարձակ բաց հանրային ընդվզման հետ եւ տեռորի միջոցով հանրության վրա ճնշում գործադրելու երեւույթի հետ: Չնայած այն կոչերին, որ խնդիրը պետք է բանակցությունների միջոցով լուծվի, ակնհայտ է, որ եթե կողմեր կան, ապա այդ կողմերից մեկն անընդհատ, շատ կտրուկ ագրեսիվ քայլերի է դիմելու»:

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ իրավաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ  Հայաստանում այսօր իրավիճակը շատ նման է 2002-2004 թ.թ.-ին, երբ մասսայական իրավական կալանքներ էին կիրառվում քաղաքացիների նկատմամբ, երբ մարդկանց բերման էին ենթարկում՝ առանց խտրականության ինչ-որ բան կանխելու համար. «Այս ամենն անիրավաչափ է: Ոստիկանությունը պետք է բերման ենթարկի միայն այն քաղաքացիներին, որոնք խոչընդոտում են խաղաղ հավաքի անցկացմանը, որոնք հնչեցնում են բռնության կոչեր: Սակայն, այս քայլով իշխանությունները փորձում են չեզոքացնել քաղաքացիական ակտիվիզմը»:

Նշենք, որ վերջին օրերին ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում քաղաքացիներին Խորենացի փողոցից եւ հարակից տարածքներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ