News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ոչ դեմոկրատական քաղաքականությունը Եվրամիությանն ավելի շատ է սպառնում, քան Մեծ Բրիտանիայի դուրս գալը։ Այս մասին The National Interest–ում գրել է ԱՄՆ անվտանգության պաշտպանության նոր մոտեցումների կենտրոնի աշխատակից Ադամ Թվարդովսկին։

Մեծ Բրիտանիան միշտ լայն եվրոպական նախագծի զուսպ մասնակցին է եղել։ Չնայած ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեին հաջորդած շուկայական անկայունությանը՝ ԵՄ–ն կարող է ապրել առանց Լոնդոնի։ Սակայն շատ ավելի քիչ հավանական է, որ Եվրամիությունը կարող է դիմանալ իր օրենքների եւ արժեքների անտեսմանը այն երկրների կողմից, որոնք անդամակցել են վերջին 10 տարում, գրում է հեղինակը։

Դեռ մեկ տարի առաջ Լեհաստանն ավելի մեծ ազդեցություն ուներ Եվրամիությունում, քան երբեւէ։ ԵՄ անդամակցությունից հետո Վարշավան բարեփոխումներ էր անցկացրել, զարգացրել տնտեսությունը եւ դարձել եվրոպական նախագծի գլխավոր պետություններից մեկը։

Սակայն ամեն բան փոխվեց 2015–ի աշնանը, երբ իշխանության եկավ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին, որը դարձավ պետության «փաստացի ղեկավարը»։ Վարշավան փչացրեց  հարաբերությունները Բեռլինի հետ, իսկ նրա վարկանիշը՝ որպես հուսալի եվրոպական գործընկերոջ, սասանվեց, երբ Վարշավան հրաժարվեց համագործակցել ԵՄ–ի հետ միգրացիայի եւ կլիմայի փոփոխությունների հարցում։

Լրատվամիջոցների եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխությունները, որոնք շատ սուր ընկալվեցին ԵՄ իշխանությունների կողմից, հարցականի տակ են դրել լեհական ժողովրդավարության կենսունակությունը, ասված է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
Ամենաշատ