News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, քանի որ ընտրել է Եվրասիական միությունն ու կեղծել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Այս մասին հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ այդ իմաստով ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը շատ արդարացի են պահանջում նրա հրաժարականը։ «Սերժ Սարգսյանը 3.5 տարի եվրաասոցիացիայի շուրջ բանակցություններ էր վարում, իսկ հետո Պուտինի հետ մեկ հանդիպման արդյունքում լրիվ հակառակ որոշումը կայացրեց։ Եթե Սարգսյանը պահպաներ գոնե իր կուսակցության մեջ ձեւական ժողովրդավարությունը, նա հարցը կդներ կուսակցական խորհրդի նիստում։ Իսկ  նա ամեն բան որոշեց միայնակ օտարերկրյա պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո»,– ասել է Հայրիկյանը։

Երկրորդ պատճառը, ըստ որի Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, սահմանադրական հանրաքվեի կեղծումն էր։ Նրա խոսքով՝ դեմ է քվեարկել 70 տոկոսը, սակայն իշխանություններն ամեն բան փոխել են իրենց ուզածով։

Իրեն սադրիչ համարողներին նա զրպարտիչներ է ավանել։ «Այո, երեկ ես մարդկանց ասել եմ, որ ցրվեն։ Իսկ էլ ու՞ր պիտի գնայինք մենք։ Գնայինք տուն, որպեսզի վաղը, մյուս օրն ավելի կազմակերպված հավաքվենք։ Իսկ ինչ է՝ մենք հանրահավաքներ ենք ունեցել, որոնցից հետո տուն չե՞նք գնացել»,– ասել է Հայրիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ