News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ ՏՏ մասնագետները կարող են դրամաշնորհներ ստանալ Ֆրանսիայում ստարտափներ բացելու համար։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է ֆրանսիական Business France պետական գործակալության ռուսաստանյան ներկայացուցչության ներդրումային նախագծերի տնօրեն Ժերոմ Կլոզենը, որը ներկա էր  French Tech Ticket մրցույթի շնորհանդեսին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած շնորհանդեսի ժամանակ հայ  մասնագետներին ներկայացվեցին մրցույթին մասնակցելու հնարավորությունները։ Դրա հաղթողները Ֆրանսիայի կառավարությունից 45 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ են ստանում ՏՏ ընկերություններ բացելու համար։

«Ֆրանսիան Եվրոպայում նորարարությունների առաջատար է եւ զարգացնում է միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ պատճառով մենք մտածում ենք, որ Հայաստանը նույնպես պետք է մասնակցի French Tech Ticket նախագծին»,– ասել է նա։

Կլոզենի խոսքով՝ դրամաշնորհային աջակցությունն օգնում է ստեղծել 3 հոգուց բաղկացած թիմ եւ օգտագործել բիզնես ինկուբատորների աջակցությունը, որոնք համագործակցում են Business France–ի հետ։ Այնտեղ հնարավոր կլինի խորհրդատվություններ ստանալ տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մարքեթինգի հարցերով։ Այդ ամենը կօգնի ավելի հեշտ գործընկերներ գտնել եվրոպական շուկայում։

«French Tech Ticket–ի առաջին մրցույթը 2015–ին մոտ 1400 դիմում էր ստացել, որոնցից ընտրել էին մոտ 50-ին։ Հայկական ընկերություններ դրանց թվում չկան, սակայն Business France–ը հույս ունի տեսնել այդ ընկերություններն այս տարի»,– ասել է Կլոզենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ