News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների հանդեպ իշխանությունների նախաձեռնած գործողություններն ուղղված չեն նրանց սպանելուն, այլ այնպես խեղելուն, որպեսզի մինչեւ կյանքի վերջ հաշմանդամ մնան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է զինված խմբի անդամներին ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ: Ալավերդյանը համաձայն է, որ մարդկանց անազատության մեջ պահելը, այդ թվում՝ բժիշկներին, նույնպես չի կարելի:

«Իրադարձություններն այնպես են զարգանում, որ  նրանց խեղելու կամ բժշկական օգնություն չապահովելու իշխանությունների ցանկությանը հետեւեցին խմբի այսպիսի գործողությունները: Իշխանությունները գնում են ճգնաժամային վիճակի սրացման, ինչին պատասխանում են զինված խմբի անդամները»,- նշել է Լարիսա Ալավերդյանը՝ շարունակելով, որ իր բռնի գործողություններով իշխանությունները կարծես ապացուցում են, որ հանրությունը ճիշտ է մտածում՝ այս ղեկավարությունն անընդունակ է երկիրը կառավարել կառավարման բավական հարուստ համակարգի եւ ոչ մի այլ մեթոդով, քան հարկադրանքը, սարսափահար անելը, պատժամիջոցները եւ ձերբակալությունները՝ դրան հետեւող դատական գործընթացով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ