Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,45 տոկոսով՝ հասնելով 41,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,15 տոկոսով՝ հասնելով 42,97 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: