News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբանները բացահայտել են դիմագծերը, որոնք ազդում են մարդկանց վրա դիմացինի մասին դրական կամ բացասական կարծիք կազմելիս։ Հետազոտությունը հրապարակվել է  Psychology, Crime & Law ամսագրում, փոխանցում է RNS–ը։

Հետազոտության շրջանակներում կամավորների շրջանում փորձ են անցկացրել։ Նրանց տեսանյութեր են ցուցադրել, որոնցում մարդիկ խնդրում էին օգնել վերադարձնել իրենց կորած հարազատներին։ Հետո կամավորները պատմել են, թե որքանով են իրենց վստահելի թվացել այդ մարդիկ։ «Գոյություն ունեն որոշակի դիմագծեր, որոնք վստահություն են առաջ բերում՝ բարձր հոնքեր, ավելի արտահայտիչ այտոսկրեր, կլոր դեմք։ Այլ դիմագծերը՝ ցածր հոնքեր, նեղ դեմք, ավելի քիչ են վստահություն առաջ բերում»,– ասում են հոգեբանները։

Հեղինակները փորձի ժամանակ օգտագործել են իրական քրեական գործեր։ Առաջին դեպքում ցույց են տվել 81-ամյա կնոջ լուսանկար, իսկ երկրորդում՝ անհետացած աղջկա հայրն է եղել։ Փորձի արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցներն ավելի շատ հավատացել են տարեց կնոջը եւ մեղադրել տղամարդուն։ Իրականում կինը սպանել էր իր ամուսնուն, իսկ աղջկա հայրը երեխայի անհետանալու հետ կապ չի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ