Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշղօլուն հայտարարել է, թե հեղաշրջման փորձից հետո գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով աշխատանքից հեռացվել են 88 դիվանագետներ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե 88 դիվանագետների մեջ են նաեւ 2 դեսպաններ։ Ըստ Չավուշղօլուի՝ Կազանում Թուրքիայի հյուպատոսությունում աշխատող դիվանագետներից մեկն էլ փախել է Ճապոնիա։