News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո Երեւանում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժած քաղաքացիները պետք է  դիմումներ ներկայացնեն իրավապաշտպան ընկերություններին եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ՝ գործերին իրավական ընթացք տալու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ նշելով, որ  քաղաքացիների բերման ենթարկելու գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են ԶԼՄ-երի կողմից եւ ապացույցներ ներկայացնելու խնդիր չկա:

«Եթե երեկ 80 հոգի բերման է ենթարկվել, ապա 80-նն էլ թող դիմում գրեն:  Հիմա այսպիսի մի տենդենց կա, սկսում են մարդկանց համոզել, որ դիմում չգրեն։ Բայց երեկվա Կարմիր բերետավորների պահվածքը խուլիգանություն էր, դրանց դեմ պետք  է դիմում գրվի»,-ասաց նա:

Իրավապաշտպան Արա Ղազարյանն էլ նշեց, որ, եթե քաղաքացուն հարցաքննության են կանչում, այն պետք է տեղի ունենա փաստաբանի ներկայությամբ:  «Եթե քաղաքացուն փողոցում ոստիկաններ են մոտենում բերման ենթարկելու նպատակով, անհրաժեշտ է  նախ խնդրել, որ ոստիկանը ներկայանա, պարզապես հարցնի, թե ինչ հիմքով են իրեն տանում, այնուհետեւ հարցաքննությունը պետք է տեղի ունենա փաստաբանի ներկայությամբ» :

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ տուժած քաղաքացիներին հորդորեց  դիմումներ ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:  «Եթե անգամ այնտեղ արդյունավետ չեն աշխատում, թող այնտեղ կուտակվեն այդ գործերը. հանրության համար պարզ կդառնա, թե 80 մարդու դիմումից քանիսն են նորմալ ընթացք ստացել» :

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ