News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակիչ՝ Ռոնի Մյուզիկը, որը 2015-ի փետրվարին վիճակախաղում շահել էր 3 մլն դոլար, ձերբակալվել է թմրաբիզնեսի մասնակցության համար: ABC News-ի տեղեկություններով՝ 45-ամյա տղամարդը ընդունել է իր մեղավորությունը:

Քննիչների տվյալներով՝ ամերիկացին «համաձայնություն է ձեռք բերել այլ անձանց հետ մետամֆետամին պահելու եւ տարածելու համար»:

Մյուզիկի հանցակիցներին բռնել էին 2015-ի սեպտեմբերին 500 հազար դոլար արժողության 11 ֆունտ (մոտ 5 կիլոգրամ) մետամֆետամին վաճառելու փորձի ժամանակ: Խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են 1 մլն դոլար արժողության թմրանյութ, հրազեն, հազարավոր փամփուշտներ, մի քանի ավտոմեքենա եւ առձեռն 600 հազար դոլար:

Մյուզիկի նկատմամբ դատավճիռ կկայացնի Ջորջիայի Հարավային շրջանի դատարանը: Նրան սպառնացող առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ