News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաշկիրիայի շրջաններից մեկում պեղումների ժամանակ մասնագետները երկու երիտասարդի մասունքներ են գտել, որոնք գերեզմանում թաղվել էին  գրկախառնված վիճակում։ Նախնական վարկածի համաձայն՝ նրանք քույր եւ եղբայր են կամ սիրահար զույգ, փոխանցում է Planet-today–ը։

«Մենք հայտնաբերել ենք մասունքներ, որոնք թաղվել էին գրկախառնված վիճակում։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է ավանդույթով։ Հիմա մենք կարող ենք միայն ենթադրել, թե ինչ հարաբերություններ են ունեցել այդ դեռահասները։ Միգուցե նրանք քույր եւ եղբայր են եղել, իսկ միգուցե՝ նշանված են եղել»,– ասում է հնագետ Մաքսիմ Ստարոդուբցովը։

Նախնական գնահատականներով՝ գտածոն 3600-3700 տարվա հնության է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ