Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականների մեջ մեծ թիվ են կազմել օդաչուները, որոնց պատճառով ներկայում թուրքական ԶՈՒ–ն մնացել է առանց ռազմական օդաչուների։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո ձերբակալություններից ու ծառայությունից հեռացնելու դեպքերից հետո ամենաշատը տուժվել է օդուժը։
Նշվում է, որ հեղաշրջման հետ կապ ունենալու մեջ մեղադրվող օդուժերի 213 սպա է հեռացվել ու ձերբակալվել։ Հեռացվածների մեջ են օդուժերի 30 գեներալ ու օդուժերի ավիաբազաների 7 հրամանատարներ։
Այս փաստը թուրքական իշխանություններին ծանր կացության մեջ է դրել, քանի որ Թուրքիայի ԶՈՒ–ում կա մոտ 450 ռազմական օդանավ, որոնցից 300–ը F-16 ու F-4 են։