News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի փոխնախագահ Փհելեկեզել Մփհոկոյի՝ թանկարժեք հյուրանոցային համարում 600 օր ապրելը երկրում բողոքի ցույցերի առիթ է դարձել։ Նախագահը 2014-ի դեկտեմբերին իջեւանել էր երկրի ամենահարուստ հյուրանոցում Rainbow Towers–ում, որտեղ լյուքս դասի համար էր ամրագրել՝ անցկացնելով այնտեղ 600 գիշեր։

Թերթը նշում է, որ կառավարությունը դժվարությունների է բախվել աշխատավորներին, ոստիկաններին ու զինվորականներին աշխատավարձ վճարելու գործում, իսկ երկրում տնտեսական բողոքների թիվն աճում է, իսկ բանկոմատներում կանխիկ գումար չկա։ Չնայած բարդ տնտեսական վիճակին՝ Մփհոկոն 600 գիշեր ապրել է Rainbow Towers հյուրանոցի նախագահական համարում, քանի որ իր առանձնատանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ փոխնախագահն ամեն դեպքում արդեն պլանավորում է վերադառնալ 2 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, որը գտնվում է Highlands թաղամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ