News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահի դրությամբ ձերբակալված են Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր վարչախումբը պատանդ է վերցրել, որպեսզի նախականխի երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը: Այս մասին նշված է Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին: Վաղ առավոտից փողոցներում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով սկսեցին բռնել ու բերման ենթարկել քաղաքացիներին: Բերման ենթարկվածների քանակն այնքան շատ էր, որ հետաքննիչներն ի վիճակի չէին հաշվառել բոլորին եւ կատարել օրենքով սահմանված անհրաժեշտ ձեւակերպումները: Բացի ՀՀ քաղաքացիներից ոստիկանական բաժիններ եւ զորամասեր ապօրինի բերվեցին նաեւ այլ երկրների քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:

Ոստիկանության կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքի արժանացան նաեւ տարեց մարդիկ եւ անչափահասներ: Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ ոստիկանությունը զանգվածաբար խախտեց մարդկանց իրավունքները՝ նախապես որոշված քանակով եւ որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով: Բնականաբար բերման ենթարկվեցին նաեւ Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը: Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը եւ Լեւոն Բարսեղյանը ձերբակալվեցին: Նախորդ գիշերն ապօրինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաեւ Արմեն Միքայելյանը: Այսպիսով, այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր վարչախումբը պատանդ է վերցրել, որպեսզի նախականխի երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը: Վերջին երեք օրվա ընթացքում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները եւ փորձ արեց չեզոքացնել ապստամբների եւ հանրության միջեւ կամուրջը:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ եւ քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետեւանքներով: Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձեւավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ