News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հուլիսի 28-ի գիշերը ԱՄՆ բնակիչները ականատես են եղել անսովոր տեսարանի՝ Ամերիկայի երկնքում անցել են եւ մարել նորագույն չինական հրթիռի՝ «Մեծ արշավ 7»–ի մնացորդները։ Այս մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Քեմբրիջի աստղադիտարանի աստղագետ Ջոնաթան Մակդաուելը։

Նրա խոսքով՝ այդ օբյեկտի աղբյուրը եղել է «Մեծ արշավ 7» չինական հրթիռ կրիչի երկրորդ աստիճանը, որի առաջին մեկնարկը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին Հայնան կղզուց։  

Հրթիռի զանգվածի եւ չափի մասին հստակ տեղեկությոններ դեռ չկան, սակայն աստղագետի գնահատմամբ՝ այն կշռել է մոտ 5 տոննա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ