News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում իսլամիստական հարձակումները մանրամասն հետաքննվելու են, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 28-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է DW–ն։

«Գերմանիայում փախստականների հարձակումները ծաղր է այն մարդկանց նկատմամբ, որոնք նրանց օգնում են, եւ այն միգրանտների նկատմամբ, որոնք իրոք պաշտպանության կարիք ունեն»,– ասել է կանցլերը։

Այդուհանդերձ նա նշել է, որ Գերմանիան կշարունակի հավատարիմ մնալ Սահմանադրությանը եւ ապաստան տրամադրել նրանց, ովքեր փախչում են պատերազմից։

Մերկելը նաեւ կոչ է արել հակաահաբեկչական միջոցներ ընդունել եվրոպական մակարդակով։ «Այնտեղ, որտեղ խնդիրներ կան, մենք պետք է գործենք։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանենք անվտանգությունը ազատ ժողովրդավարական երկրում»,– ասել է Մերկելը։

Կանցլերը ներկայացրել է անվտանգության վիճակի բարելավման պլանը՝ բաղկացած 9 կետից եւ հատկապես ընդգծել է ԵՄ մակարդակով զենքի վաճառքի մասին օրենք ընդունելու կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ