Ֆրանսիայի հարավում հուլիսի 28-ին ձերբակալել են երեք տղամարդու, որոնք նավակի միջից բացականչել են «Ալլահ Աքբար»։ Եվս երեքին ձերբակալել են Նորմանդիայում ահաբեկչության գործի շրջանակներում, հայտնում է Reuters–ը։
Տղամարդիկ մակույկով լողում էին Մարսելից ոչ հեռու գտնվող Կասիս քաղաքում։ Դատախազության փոխանցմամբ՝ նրանք բացականչել են «Ալլահ Աքբար»։
Բոլոր ձերբակալվածները կապ են ունեցել Սենթ Էթյեն Դու Ռուվրում եկեղեցու վրա հարձակված Աբդել Մալիք Փ–ի հետ։
«Ենթադրվում է, որ ձերբակալվածները կօգնեն ավելի լավ պարզել մարդասպանի ինքնությունը»,– ասել է ոստիկանությունում գործակալության աղբյուրը։