News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հունիսի 27-ին կայացած վերջին նիստի ընթացքում հայտարարել է բազային դրույքաչափը 0.25-0.5%-ի մակարդակում պահպանելու մասին: Շատերն ակնկալում էին, որ դրույքաչափը կբարձրացվի՝ ԱՄՆ-ի տնտեսության մեջ որոշակի դրական տեղաշարժերի ֆոնին: Սակայն ԴՀՊ-ն որոշել է ռիսկի չդիմել եւ ավելի տեսանելի արդյունքների սպասել: Կազմակերպության հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերին:

Հայտնի է, որ բազային դրույքաչափի փոփոխությունը հետեւանքներ է ունենում ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ աշխարհի մի շարք երկրների տնտեսությունների համար: Բազմաթիվ պետություններ իրենց արժութային պահուստների մեծ մասը պահպանում են ԱՄՆ դոլարով: Աշխարհում արտաքին առեւտրային գործարքների զգալի մասը՝ շուրջ 80%-ը, իրականացվում է նույն արժույթով:

ԴՀՊ-ի բազային դրույքաչափի բարձրացման դեպքում ներդրողները ձգտում են դոլարային ակտիվների: Այդ դեպքում ռիսկային ակտիվներից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոնց թվում հումքն է, հատկապես՝ նավթը: Այսինքն՝ Ռուսաստանի արտահանման հիմնական ապրանքը:

Չնայած որոշակի տատանումներին (ասենք՝ նույն ԴՊՀ-ի որոշմանը սպասելիս)՝ նավթի Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսների միտումը հստակ արտահայտված վարընթաց բնույթ է կրում: Դա տեսանելի է ներկայացված գրաֆիկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ