News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի համար, որը ձերբակալված  է եւ գտնվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում,  ապահովված չեն ապրելու տարրական պայմանները։ Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Պայմանները ապահովված չեն, ես անմիջական կապի մեջ եմ եւ փորձում եմ պայմաններ ապահովել։ Փոխանակ նրան ազատ արձակեն, փորձում են արհեստական պայմաններ ստեղծել՝ առանց հասկանալու, որ ֆիզիկական խնդիր ունեցող մարդու համար անբերանպաստ պայմաններ են,  նա կույր է, նրան բռնել ձերբակալել են։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հատուկ պայմաններ պիտի նախատեսված լինեն, դրա  մասին պետք է պարզապես վաղուց մտածեին, որ  ազատությունից  կարող էին զրկվել խնդիր ունեցող մարդիկ, որոնց համար անհրաժեշտ պայմանները պետք է ապահովված լինեն։ Հիմա մենք  փորձում ենք՝ ազգականների միջոցով կազմակերպել, որ իմ վստահորդը ապրելու հնարավարություն ունենա»,-ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը նշել է, որ Ալեք Ենիգոմշյանին ձերբակալելու օրինականության հետ կապված բոլոր առարկությունները արձանագրված են եւ շուտով կներկայացնեն։

Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ  իր վստահորդի առողջական վիճակը բարվոք չէ։ «Նա դեղեր է  ընդունում, 60 տարեկան է եւ այդ վիճակում մարդուն չի կարելի զրկել ազատությունից։ Նրանք ուղղակի Ենիգոմշային մեկուսացրել են քաղաքական գործունեությունից։

Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Նա այժմ պահվում է ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայրում:

Փաստաբանը նշել է, որ նախաքննական մարմինը բազմաթիվ անօրինականություններ ու խախտումներ է թույլ տվել  եւ ինքը դիմել է օմբուդսմենին եւ այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ