Մինչ Սիրիայում ԻՊ-ն պարտություն է կրում, հարյուրավոր ահաբեկիչներ կներթափանցեն Արեւմտյան Եվրոպա եւ ԱՄՆ՝ լայնածավալ հարձակումներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քամին:
Նրա խոսքով՝ դա կարելի է ահաբեկչական սփյուռք կոչել, որին նախկին երբեք չենք բախվել:
«Մենք այդ սպառնալիքի ապագան տեսանք Բրյուսելում եւ Փարիզում»,- ասել է նա՝ հավելելով, որ հետագա հարձակումներն ավելի հզոր կլինեն: