News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին աշխարհում նշվում է Վագրի միջազգային օրը (International Tiger Day): Տոնը հիմնադրվել է 2010 թվականին, Սանկտ Պետերբուրգում անցկացված «Վագրային գագաթաժողով» միջազգային համաժողովի ժամանակ՝ նվիրված այդ գիշատչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին:

Տոնի հիմնադրման նախաձեռնողները 13 պետություններ են, որտեղ դեռեւս վագրեր կան:

Հավաքի ընթացքում վագրերի պոպուլյացիայի վերականգնման ծրագիր է մշակվել եւ ընդունվել՝ նախատեսված 2010-2022 թվականներն ընկած ժամանակահատվածի համար: Նպատակն այդ ընթացքում վագրերի թվաքանակը երկու անգամ ավելացնելն է:

Ցավոք, վայրի բնության մեջ ընդամենը 5 հազար վագր է մնացել, եւ այս թիվը շարունակում է նվազել: Վերջին հարյուրամյակի ընթացքում այս կենդանիների թիվը կրճատվել է 25 անգամ: Ներկայում վագրերն անհետացման վտանգի տակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ