News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելուց հետո, իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայը հայի վրա զենք չբարձրացնի եւ արյունահեղություն եւ նոր զոհեր չլինեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պետք է խաղաղ հանգուցալուծում ունենա, որի համար իշխանությւոններն անում են ամեն ինչ: «Խնդիրները, որոնց մասին այս օրերին խոսվում են, տարիների ընթացքում կուտակված խնդիրներ են եւ այժմ բարեփոխումներ են ընթանում, դրանց ուղղությամբ ՀՀԿ-ն աշխատել է, աշխատում է եւ շարունակելու է աշխատել: Սակայն, այսօր դրանք բոլորը ստվերում են մեկ եւ գլխավոր հարցով՝ իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց արյունահեղության: Բոլորիս համար, պետականության համար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք այս ամենից ճիշտ դասեր քաղենք: Համարում եմ, որ մեր երկրում ոչ ոք իրավունք չունի զենք վերցնել եւ կրակել դիմացինի վրա: Հայաստանում որեւէ մեկը իրավունք չունի զենքով որեւէ հարցի լուծման գնալ»,-ասաց նա:

Նա նշեց, որ այս իրադարձությունները մտահոգիչ են ինչպես պետության հետագա զարգացման, ամրապնդման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման իմաստով. «Եթե խոսվում է հողերի հանձնման մասին, պետք է նախ հասկանանք՝ ինչ ունենք իրականության մեջ, ինչ բանակցություններ կարող են սկսվել եւ ընթանալ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է ասել, որ ՀՀ իշխանությունները երբեւիցե կգնան նրան, որ ազատագրված հողերը հանձնվեն»:

Լրագրողի հարցին՝ ինչու՞ ՀՀԿ-ն հասցրեց այն վիճակին, որ «Սասնա ծռերը» զենք վերցրեց եւ գրոհեց ոստիկանության ՊՊԾ գունդը, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ դա սուբյեկտիվ կարծիք է եւ ՀՀԿ-ն այդ վիճակին չի հասցրել:

Անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիկներին՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անընդունելի է, երբ աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները անազատության մեջ են պահվում, երբ նրանք այնտեղ էին գնացել նրանց օգնություն ցույց տալու համար. «Շատ անհանգստացած ու մտահոգ ենք, հուսով եմ, որ նրանց ազատ կարձակեն եւ կկարողանան բուժօգնություն ցույց տալ նրանց, որոնք բուժօգնության կարիք ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ