Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է փոփոխություն իրականացնել ուժային կառույցների ղեկավարման հետ կապված։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պահանջել է, որ Զինված ուժերն ու Ազգային հետախուզության ծառայությունը ուղիղ կերպով ենթարկվեն իրեն։ Նա խորհրդարանի պատվիրակությանը հրահանգել է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների հետ համաձայնության գալ ու անցկացնել իր այդ ցանկությունը։