News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Անձրեւը խափանեց Ազատության հրապարակում հավաքված եւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը փակած ցուցարարների մտադրությունը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց նպատակն էր նախ պիկետ անել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ապա երթով գնալ դեպի Խորենացի փողոց։ Առաջին մասը ստացվեց, բայց Խորենացի գնալուն խանգարեց անձրեւը։ 

Այդուհանդերձ, պայքարը չի դադարելու։ «Պայքարը չպետք է դադարի։ Իսկ դրա համար պետք է այժմ գնալ տուն, տաքանալ, վաղը նորից հավաքվել Ազատության հրապարակում»,- ասել է նա՝ նշելով, որ կրկին դիմելու են անհնազանդության քայլերի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ցրվում է։

Նշենք, որ Ազատության հրապարակում նախ հանրահավաք էր կայացել, ապա բազմությունը ուղեւորվել էր Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանությունը ուժեր էր կենտրոնացրել։ Ցուցարարները մեկ ժամից ավելի թրջվեցին անձրեւի տակ, ապա վերադարձան Ազատության հրապարակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ