News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայում՝ Ալթայի լեռներում հնագետները 1500-ամյա մումիա են հայտնաբերել, որը, գիտնականների մեծ մասի կարծիքով, պատկանում է մ.թ. VI դարի թյուրք կնոջ: Մումիան գտնվել է 2800 մետր բարձրության վրա, հնագույն դամբարանի խորությունը շուրջ 3 մետր է եղել:

Ըստ Gosindex-ի՝ խիստ կլիմայի շնորհիվ մարմինը շատ լավ է պահպանվել: Այն մասին, որ դա կնոջ մումիա է, վկայում են դամբարանում հայտնաբերված առարկաները. թամբ եւ սանձ՝ նախշերով պատված, հագուստի պարագաներ: Նաեւ լավ պահպանված կավե ծաղկաման, երկաթե թեյնիկ, բարձեր են գտել, փոխարենը գերեզմանում աղեղ կամ այլ զենք չի եղել:

Օգտատերերը համացանցում գիտնականների հրապարակած լուսանկարներում հետաքրքիր մանրուք են նկատել. մումիայի ոտքերի վրա կոշիկ է եղել, որը շատ նման է եղել Adidas մարզակոշիկի՝ հայտնի գծերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ