News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուսահատության արտահայտություն է «Սասնա ծռերի» զինյալ պոռթկումը պետության հանդեպ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, որին երեկ ոստիկանները բերման էին ենթարկել Խորենացի փողոցից:

Հարցին, թե իր համար ովքեր են Պավել Մանուկյանը եւ «Սասնա ծռեր» խմբի անդամները, Արսինե Խանջյանը պատասխանել է. «Մեր սիմվոլիկ պատմության մեջ հերոսներ են իրենք, իրենց գործունեությունը, որ տարած են հստակաբար, ծառայած են մեր երկրին եւ ես կկարծեմ, որ կռնա ըլլալ, որ մի քիչ բորբոքիչ ձեւով եւ կհասկանամ, որ հուսահատության արտահայտություն է իրենց զինյալ այս պոռթկումը պետության հանդեպ»:

Նա կարծում է, որ ոչ թե «Սասնա ծռերի», այլ ժողովրդի կոչով պիտի լինի իշխանափոխությունը։ «Եթե ժողովուրդը շարունակե իր կեցվածքը, եւ ըստ երեւույթին՝ այսօր ժողովուրդը այլեւս չի վախենար: Նույնիսկ եթե ոստիկանությունը պիտի գա եւ ամբարտավան ձեւով, առանց իրավունքներու ժողովրդին վախցնե՝ ժողովուրդը այլեւս պատրաստ չէ վախենալու: Կարծեմ, թե ժողովուրդն ալ կփորձե հերոսներու օրինակով դառնալ մասնակից փոփոխության»,- ասել է նա։

Իսկ հարցին, թե իր ամուսինը՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանը կիսում է իր քաղաքական հայացքները, Արսինե Խանջյանը պատասխանել է. «Հարկավ: Ինքը իր մոտեցումներով՝ վերջիվերջո հստակ է իրեն համար, որ այս երկրի մեջ մեծ հարցեր կան եւ մեր պարտականությունն է, նաեւ իր պարտականությունն է մասնակից դառնալ ամնեալավագույն ձեւով: Մինչեւ այսօր մեր մասնակցությունը մշակութային մասնակցություն էր»։

Արսինե Խանջյանը նաեւ պատմել է իրեն բերման ենթարկելու հանգամանքների մասին։ «Աբսուրդական վիճակ էր, կփորձեի հասկանալ, թե ինչ կատարվեց: Այսօր հոգնած եմ, բայց մտահոգ եմ, որ նման բան կարող է պատահել ոչ անպայման իմ անձի հանդեպ, այլ սա իրողություն է շատ այլ մարդկանց կյանքի մեջ, երբ ոստիկանությունը, պետությունը առանց որեւէ իրավունքի, բացատրության կարող է խլել մարդկանց եւ նրանց բոլոր արժեքները»,- ասել է նա:

Նա պատմել է, թե Խորենացի փողոց ցույցը սկսվելուց շուտ է գնացել, տեսել, թե ինչպես են ոստիկանները մի աղջկանից փաստաթղթեր պահանջում։ Արսինե Խանջյանը սկսել է նկարել մարդկանց բերման ենթարկելու պահը, իսկ Ատոմ Էգոյանի հետ հեռախոսով խոսելու պահին նրան ոստիկաններ են մոտեցել։ «Այդ ժամանակ ինձ նստեցրին ոստիկանական մեքենայի մեջ մոտ 40 րոպե, հետո այլ մարդկանց բերման ենթարկեցին ու տարան օդանավակայանի ճանապարհի մոտ ինչ-որ տեղ: Իրենք շատ լավ գիտեին, թե ով եմ ես: Ես էլ ասացի, որ Արսինե Խանջյանն եմ, դերասան, կինոդերասան, ինձ ասացին, որ իրավունք չունեք այստեղ գտնվել... Ոստիկանական մեքենայի միջից ինձնից հեռախոսս վերցրին: Մեր մեքենայի մեջ 12 մարդ կար, մի մասն ուղղակի անցնում էին այնտեղով, խանութ էին գնում: Հետո մեզ տարան մի տեղ, որտեղ արդեն երեսուն մարդ կար արդեն, բայց ավելի ուշ հարյուրն անցավ արդեն: Իմ նկատմամբ քաղաքավարի էին, չէի կարող ասել` հարգալից էին, հսկա սրահ էր, բայց բոլորիս մի մասում էին պահում: Հետո դիմակավորված մարդիկ եկան, սկսեցին հարցաքննել: Նրանցից մեկը հենց անունս լսեց, հարցրեց` դուք այստեղ ի՞նչ եք անում, հետո ուզեցին պայուսակս վերցնել, պահել, ես արգելեցի, միայն պայուսակս դատարկեցի, ցույց տվեցի` ինչ կա մեջը:

Այդ կենտրոնում մնացել եմ 3 ժամ: Բերման ենթարկվածների մեջ կային 17-ից 70 տարեկան մարդիկ: Ինձ հետո մի գեներալ ընդունեց, ներողություն խնդրեց, սուրճ, ջուր հյուրասիրեց, ես էլ ասացի` ինձնից ներողություն խնդրելու կարիք չկա, պետք է այդ հարյուրից ավելի մարդկանցից ներողություն խնդրել»,- պատմել է Արսինե Խանջյանը:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ