News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պարեկապահակային գնդում արդեն 2-րդ օրը գտնվող բուժաշխատողներին այսօր սնունդ եւ դեղորայք է փոխանցվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Մենք սնունդ ենք փոխանցել մեր աշխատողներին, հետն էլ դեղորայք ենք ուղարկել, սովորական դեղեր, որոնք «Շտապօգնության» մեքենայում միշտ ունենում ենք»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:

Նա հայտնեց, որ ներսում երկու վիրավոր կա, որոնցից մեկը վիրահատության կարիք ունի: Նշենք, որ «Սասնա ծռեր» խումբը պահանջում է բուժաշխատողների փոխարեն ուղարկել վիրաբույժների, որոնք գնդի տարածքում վիրահատություններ կիրականացնեն: Իրավապահ մարմինները դեռեւս չեն համաձայնվում: Թագուհի Ստեփանյանի խոսքով էլ ներսում անհրաժեշտ պայմաններ չկան:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաեւ Առողջապահության նախարարությունը. «ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում  առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին: Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայց և հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ