Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները խորն անհանգստություն են առաջացնում: Այս մասին Facebook-ի եւ Instragram-ի իր էջերում գրել է Reddit սոցիալական տեղեկատվական կայքի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը:
«Փորձում եմ տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի մասին: Այդ ամենն անհանգստություն է առաջացնում: Ի՞նչ պետք է անենք՝ հայրենիքի մեր եղբայրներին եւ քույրերին աջակցելու համար»,- գրել է Օհանյանը:
Նշենք, որ 2011 եւ 2012 թվականներին Ալեքսիս Օհանյանը ներառվել է Forbes 30 Under 30 ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի նշանավոր ներկայացուցիչ: 2013 թվականին ամերիկյան Wired ամսագիրն Ալեքսիս Օհանյանին եւ Reddit-ի գլխավոր մենեջեր Էրիկ Մարթինին «նորարարության չեմպիոններ» է կոչել: