News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում նախօրեին բողոք երթ է տեղի ունեցել` ի պաշտպանություն զինված խմբի անդամների եւ ձերբակալված անձանց:

Շիրակում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երիտասարդները երթը սկսել են քաղաքի թատերական հրապարակից եւ շրջել կենտրոնական փողոցներով` կոչ անելով գյումրեցիներին դուրս գալ եւ պայքարել իրենց հետ: Ցուցարարները երթով հասել են Ոստիկանության Կումայրու բաժնի մոտ եւ հորդորել ոստիկանությանը միանալ երթին եւ լինել ժողորդի կողքին: Նրանք նաեւ պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին, այդ թվում՝ Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին։

Երթն ուղեկցում էին մի քանի տասնյակ ոստիկաններ:

«Մեր իրազեկման երթն ավարտվեց եւ ակնկալում ենք, որ գյումրեցիներն այս պրոցեսի նկատմամբ անտարբեր չեն լինի, ամեն երեկո կհավաքվեն եւ իրենք կորոշեն ինչ անել»,- երթից հետո հայտարարեց մասնակիցներից Արմեն Ներսիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ