News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: 

Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ 

Ցուցարարները ցանկացել են երթ անել դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանությունը հայտարարել է, թե արգելելու է։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ արդեն նոր փուլ են սկսում։ «Նախորդ փուլը «Սասնա ծռերի» պահանջների լեգիտիմացումն էր, եւ ժողովրդի շնորհիվ այդ փուլը անցանք։ Ակնհայտ է, որ մտել ենք քաղաքական փուլ։ Պահանջները հստակ ձեւակերպված են։ Երկրորդ փուլում պիտի անցնենք կոնկրետ գործողությունների»,- ասել է Մարտիրոսյանը՝ կոչ անելով Հայաստանի եւ սփյուռքի բոլոր անկյուններում ինքնակազմակերպվել, սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում եւ փակել այն: Ցուցարարների երթը հորդառատ անձրեւի տակ հասել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, այստեղ են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը։

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ իրենց նպատակն էր նախ պիկետ անել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, ապա երթով գնալ դեպի Խորենացի փողոց։ Առաջին մասը ստացվեց, բայց Խորենացի գնալուն խանգարեց անձրեւը։ 

Այդուհանդերձ, պայքարը չի դադարելու։ «Պայքարը չպետք է դադարի։ Իսկ դրա համար պետք է այժմ գնալ տուն, տաքանալ, վաղը նորից հավաքվել Ազատության հրապարակում»,- ասել է նա՝ նշելով, որ կրկին դիմելու են անհնազանդության քայլերի։

Ի վերջո, Ֆրանսիայի հրապարակը փակելուց և երթևեկությունը կաթվածահար անելուց հետո ցուցարարները վերադարձել են Ազատության հրապարակ, որտեղից էլ սկսել են ցրվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ