News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացիները պետք է համախմբվեն, քանի որ մոտենում է հատուցման ժամը, ասել է իր ելույթում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է BBC–ն:

Նրա խոսքով հզոր ուժերը սպառնում են պառակտել հասարակությունը, իսկ վստահությունը եւ հարգանքը մեկը մյուսի նկատմամբ նվազում է: Քլինթոնը նաեւ կոչ է արել միավորվել Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփի «ռազմաշունչ հռետորաբանության» դեմ: Նրա կարծիքով Թրամփը ուզում է պառակտել ամերիկացիներին ու երկիրը մեկուսացնել ամբողջ աշխարհից: «Նա ուզում է, որ մենք վախենանք ապագայից ու իրարից»,- ասել է Քլինթոնը: «Մենք չենք կառուցի պատեր ու մենք չենք արգելի կրոնը»,- խոստացել է Քլինթոնը:

Նա հայտարարել է, որ ԱՄՆ բնակիչները չպետք է ընտրեն մի նախագահի, որը «զենքի լոբբիի գրպանում է»: Նման մարդուն չի կարելի մոտ թողնել միջուկային զենքի վերահսկողությանը, հավելել է նա:

Քլինթոնը առանձին շնորհակալություն է հայտնել փրայմերիզում իր հիմնական մրցակից Բերնի Սանդերսինն, որը վերջում նրան է աջակցել: Նրա որոշ կողմնակիցներ այդ ժամանակ դահլիճից սկսել են դժգոհություն արտահայտել: Լսարանի մի մասը փորձել է ընդհատել նրա ելույթը, սադրիչ կարգախոսներ բղավելով: Մի քանիսին դուրս են բերել դահլիճից:

Իր ելույթի ժամանակ Քլինթոնը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ